ԱՓՎՄԽ-ի վեցերորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2022 թվականին Նուր Սուլթանում
Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) անդամ երկրների վեցերորդ գագաթնաժողովը տեղի կունենա հաջորդ տարի Ղազախստանի մայրաքաղաքում: Հոկտեմբերի 12-ին այդ մասին հայտնել Է Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Աքան Ռահմետուլինը ԱՓՎՄԽ-ի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման ընթացքում:
«Մենք անհամբերությամբ ենք սպասում 2022 թվականին մեր հերթական հանդիպմանը ԱՓՎՄԽ-ի վեցերորդ գագաթնաժողովի շրջանակում»,- ասել Է նա՝ դիմելով հանդիպման մասնակիցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ