Ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից. Ավանեսյան
Ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից. Այս վերտառությամբ գրառում է կատարել ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Շատ պարզ.
_ Երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած մարդու օրգանիզմում ձևավորվում են հակամարմիններ և մեր օրգանիզմը մինչև իրական հիվանդությանը հանդիպելը արդեն իսկ ունի դրա դեմ պայքարելու ունակությունը։
_ Ի դեպ ՀՀ բնակչության 95 տոկոսը իր կյանքում ստացել է ինչ որ պատվաստում, և դա որևէ կերպ չի ազդել մեր առողջության վրա այլ պաշտպանել է մեզ տասնյակ հիվանդություններից։
Դրանց շնորհիվ է, որ մեր երեխաները չեն հիվանդանում օրինակ պոլիոմելիտով և նման այլ վտանգավոր հիվանդություններով։
Քովիդի դեմ պատվաստանյութը նույնկերպ է գործում, այն անվտանգ է և օգնում է, որ մենք պաշտպանվենք և պաշտպանենք մեր հարազատներին։
Քովիդը վտանգավոր է և կյանքեր է խլում, այնինչ կա դրանից ապահովագրվելու միջոցը»,-գրել է նա։
Նշենք, որ այսօր կորոնավիրուսից մահացել է 43 քաղաքացի։
Կարծիքներ