Պուտինն անհարմար դրության մեջ է հայտնվել՝ 3 անգամ չկարողանալով ճիշտ արտաբերել Թուրքիայի նախագահի անունը
Կազանում ընթացող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ Պուտինը հայտնվել է անհարմար իրավիճակում՝ չկարողանալով արտասանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը։
Վերջինիս ելույթից առաջ երեք փորձ է պահանջվել Թուրքիայի նախագահին պատշաճ կերպով ներկայացնելու համար, սակայն Պուտինին չի հաջողվել ազգանունը ճիշտ ասել 3 անգամն էլ։
Միջադեպը ֆիքսվել է ուղիղ եթերում և արագ տարածվել սոցիալական ցանցերում ու համացանցում։
Կրեմլի 72-ամա ղեկավարը բազմիցս սաթաքումներ է արել այլ պետությունների ղեկավարներին դիմելիս էլ։
Օրինակ՝ նա պարբերաբար աղավաղում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի անունը։
Կարծիքներ