Թուրքիայում մոլեգնող հրդեհները կաթվածահար են արել զբոսաշրջության ոլորտը

Թուրքիայում մոլեգնող հրդեհները կաթվածահար են արել զբոսաշրջության ոլորտը

Հուլիսի 28-ից Թուրքիայի մի շարք շրջաններում մոլեգնող հրդեհը ոչ միայն ահռելի նյութական  ու մարդկային կորուստների պատճառ է դարձել, այլ սպառնում է նաև երկրի զբոսաշրջության ոլորտին,- գրում է ermenihaber-ը։

Էգեյան տարածաշրջանում ու հատկապես Մարմարիսում գտնվող հյուրանոցներում ամեն օր բազմաթիվ ամրագրումներ են չեղարկվում, իսկ նոր ամրագրումները այլևս չեն արվում։ Հատկապես առաջիկա օրերի համար նախապես արված ամրագրումների շուրջ 10 տոկոսը չեղարկվել է զբոսաշրջիկների կողմից։ Արդեն ժամանած հյուրերն էլ ժամանակից շուտ հեռանում են։ Տարածաշրջանը վերածվել է աղետի գոտու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում