Ռուս խաղաղապահներն ադրբեջանական շինտեխնիկա տեղափոխող 2 շարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորակազմի խաղաղապահները շարունակում են իրենց առաջադրանքների իրականացումը Լեռնային Ղարաբաղում. հրադադարի ռեժիմի շուրջօրյա վերահսկողություն է իրականացվում 27 դիտակետում:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներն ապահովել են Ադրբեջանի Հանրապետության շինարարական տեխնիկայի երկու շարասյան տեղաշարժը, որոնցից մեկը՝ Մատաղիս-Գետավան-Վանկ երթուղով, մյուսը՝ հակառակ»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: Նշվում է, որ ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են տեղանքի ականազերծման աշխատանքներ իրականացնել: Վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից և պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է 3 հա տարածք, 2կմ ճանապարհ, ստուգվել է 2 շինություն:
Կարծիքներ