Իրանում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

Իրանում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Աբադան քաղաքում (Խուզեստան նահանգ) շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի: Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ այս պահին 37 տուժած կա։

Նահանգի իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերը կարող են ավելի շատ լինել, քանի որ փլատակներում հայտնված մարդկանց համար ողջ մնալու շանսերը նվազագույնն են: Որոնողական գործողությունը շարունակվում է։

Ավելի վաղ IRNA գործակալությունը հայտնել էր, որ ձերբակալվել է 10 մարդ, որոնք, ինչպես կասկածում են, կարող են պատասխանատվություն կրել աղետի համար:

Երկուշաբթի Աբադանում տեղի է ունեցել կառուցվող 10-հարկանի շենքի մասնակի փլուզում։ Երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին կարգադրել է շտապ կարգով հետաքննել աղետի պատճառները և պատժել մեղավորներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում