Հունաստանի նախագահը Բելգիայի արքային հայտնել է Ուկրաինայի փախստականների պատճառով ԵՄ-ի հումանիտար ճգնաժամի մասին

Հունաստանի նախագահը Բելգիայի արքային հայտնել է Ուկրաինայի փախստականների պատճառով ԵՄ-ի հումանիտար ճգնաժամի մասին

Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն մայիսի 2-ին Բելգիայի արքա Ֆիլիպին հայտնել է Ուկրաինայից փախստականների պատճառով Եվրոպայում լուրջ հումանիտար ճգնաժամի մասին: Նա շեշտել է, որ Հունաստանն աջակցում է այն երկրներին, որոնք ընդունում են փախստականներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին Հունաստանի նախագահն ասել է Բելգիայի արքա Ֆիլիպի և թագուհի Մաթիլդայի հետ հանդիպմանը, որի մանրամասները հրապարակել է հունական կառավարության մամուլի ծառայությունը:

«Հունաստանը պարտավորվում է աջակցել, ինչպես և արդեն աջակցում է, այն պետություններին, որոնք ընդունում են Ուկրաինայից փախստականներին: Մենք արդեն ընդունել ենք փախստականների, և ես շատ անհանգստացած էի՝ տեսնելով, թե ինչքան շատ են նրանք ցանկանում շուտ վերադառնալ իրենց երկիր»,-նշել է Սակելարոպուլուն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում