Միլանը մտադիր է գնել Ռաբյոյին
«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն հայտնվել է «Միլանի» հետաքրքրությունների շրջանակում։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ռոսոներիները Ռաբյոի՝ «Յուվենտուսի» հետ պայմանագրի հնարավոր ժամկետի ավարտի ֆոնին մտադիր են բանակցությունների մեջ մտնել ֆուտբոլիստի հետ։ Միևնույն ժամանակ, «Միլանի» ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլիստին առաջարկել 7,5 միլիոն եվրո, ինչը Ռաբիոյի հնարավոր տեղափոխության հիմնական խնդիրն է: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը «Յուվենտուսի» հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում պահանջում է իր աշխատավարձի զգալի բարձրացում մինչև առնվազն 8 միլիոն եվրո և դրանով իսկ բարդացնում է թուրինյան թիմի խնդիրը:
Հիշեցնենք, որ 29-ամյա Ռաբյոն «Յուվենտուսում» է հանդես գալիս 2019 թվականից։
Կարծիքներ