Սպիտակ տունը դեմ է գովազդներում Ջո Բայդենի անվան օգտագործմանը․ Ջեն Փսակի
Սպիտակ տունը դեմ է գովազդներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անվան օգտագործմանը: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Նրա խոսքով՝ վարչակազմի քաղաքականությունը թույլ չի տալիս, որ նախագահի անունն «օգտագործվի որևէ առևտրային հարթակում»։
Փսակին հրաժարվել է մեկնաբանել իրավաբանական ընկերության գովազդը, որտեղ աշխատում է Ջո Բայդենի կրտսեր եղբայրը՝ Ֆրենկ Բայդենը։ Բայդենի երդմնակալության օրը ընկերությունը գովազդ էր հրապարակել, որում ընդգծվում էր Ֆրենկ Բայդենի՝ եղբոր հետ մտերմիկ հարաբերությունները: Գովազդը քննադատությունների մեծ ալիք էր բարձրացրել։
Փսակին նաև չի մեկնաբանել հրապարակումներն այն մասին, որ նախագահը խոսել է իր եղբոր հետ և խնդրել է ձեռնպահ մնալ նման քայլերից:
Կարծիքներ