Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Դեկտեմբերի 8-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 493.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.40 դրամով:
Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 557․22 դրամ (աճել է 2․08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 653.85 դրամ (աճել է 1.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 6.70 դրամ (աճել է 0․08 դրամով)։
Կարծիքներ