Գամալեյայի կենտրոնի վիրուսաբանը կանխատեսել Է, թե ինչպես կզարգանա կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը գարնանը
Ն.Ֆ.Գամալեյայի անվան կենտրոնի վիրուսաբան, պրոֆեսոր Ալեքսանդր Բուտենկոն ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում պատմել Է, թե ինչպես կարող Է զարգանալ կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը գարնանը:
Նրա խոսքով՝ սոցիալական ակտիվությունը, որը կավելանա գարնան գալու եւ եղանակի բարելավման կապակցությամբ, կարող Է ազդել վարակվածների թվի աճի վրա, բայց դա կապված կլինի միայն այն բանի հետ, որ մարդիկ կսկսեն ավելի շատ շփվել, զբոսնել, տեղաշարժվել: Սեզոնային գործոնն այդ իրադրության մեջ նշանակություն չունի եւ չի ազդում համաճարակային գործընթացի դինամիկայի վրա, կարծում Է պրոֆեսորը: «Պարզվել Է, որ արեւադարձային երկրներում, որտեղ մշտապես բարձր ջերմաստիճան Է, ոչ մի սեզոնայնություն չկա: Երկու վառ օրինակ՝ Բրազիլիան եւ Հնդկաստանը:
Վիրուսն անմիջականորեն հիվանդ մարդուց առողջին Է փոխանցվում սերտորեն շփվելիս, փռշտալիս, հազալիս, ուստի այն համասեզոնային հիվանդություն Է, ես այդպես եմ կարծում»,-ասել Է Բուտենկոն: Նա ընդգծել Է, որ, չնայած վերջին ժամանակներս հիվանդացության նվազմանը, չի կարելի հրաժարվել սանիտարական կանոնների խիստ պահպանումից: «Ամբողջության մեջ շատ կարեւոր Է երկու գործոն՝ բնական իմունիտետի ձեռքբերումը տարած հիվանդությունից հետո կամ հիվանդանալիս, որն անցել Է առանց ախտանշանների, եւ պատվաստումը: Եթե իմունիտետ ունեցող անձանց թիվը հասնի 60-70 տոկոսի, դա արդեն կլինի հիվանդացության կտրուկ սահմանափակման գործոն»,-եզրափակել Է Բուտենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ