Տոկիոյի ՕԽ կազմկոմիտեի նախագահը փոխվել է
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահը փոխվել է:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Կազմկոմիտեի նոր նախագահ է ընտրվել Սեյկո Հաշիմոտոն: Համապատասխան որոշումն ընդունվել է կազմակերպության գործկոմի նիստում:
56-ամյա Հաշիմոտոն չմշկորդ և հեծանվորդ է , յոթ Օլիմպիական խաղերի մասնակից, 1992թ. չմշկավազքի 1500 մետր տարածության բրոնզե մեդալակիր է, եղել է Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար: 2019-ի սեպտեմբերից զբաղեցնում է Տոկիոյի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի պատասխանատու նախարարի պաշտոնը:
Կազմկոմիտեի` այժմ արդեն նախկին ղեկավար Յոշիրո Մորին հրաժարական է տվել կանանց դեմ կոշտ հայտարարություններ անելուց հետո:
Կարծիքներ