ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի առաջիկա նիստի օրակարգում է նաև Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը

ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի առաջիկա նիստի օրակարգում է նաև Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ նոյեմբերի 13-14-ը Բրյուսելում կայանալիք նիստի օրակարգում է լինելու նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին տեղեկացրել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն։ 

Նիստին ակնկալվում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը։

Ստանոյի խոսքով՝ քննարկումը նախատեսված էր դեռ նախորդ նիստին՝ Լյուքսեմբուրգում, բայց ժամանակի սղության պատճառով տեղափոխվել է նոյեմբերի 13-14-ի նիստ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում