Ալթայում հրդեհի մակերեսը հասել է 2300 հեկտարի
Ռուսաստանի Ալթայի երկրամասի Ուգլովսկի շրջանում բռնկված բնական հրդեհի տարածման մակերեսը հասել է 2,3 հազար հեկտարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունը:
Հրդեհը մարելու նպատակով ՌԴ ԱԻՆ-ը գործի է դրել Բե-200 ինքնաթիռը, որը մեկ օրվա ընթացքում 18 տոննա ջուր է նետել հրդեհի օջախի վրա:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Օզերո-Կուզնեցովսկի անտառտնտեսությունում չորեքշաբթի օրը՝ հունիսի 22-ին, կայծակի պատճառով:
Փրկարարական ծառայության տվյալներով՝ հունիսի 24-ին, հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել էր 615 հեկտար:
Կարծիքներ