Դաղստանում ահաբեկչություններ են կանխվել
ՌԴ ԱԴԾ-ի աշխատակիցները ՆԳՆ-ի հետ միասին կանխել են Դաղստանում մի շարք ահաբեկչություններ, որոնք ծրագրել էին Կասպիյսկի երեք բնակիչներ, հաղորդում է հետախուզական ծառայության Հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
«Կասպիյսկ քաղաքում իրականացված գործողությունների արդյունքում երեք տեղի բնակիչներ, Ռուսաստանի տարածքում արգելված միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմնակիցներ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, ովքեր ունեին դիվերսիա և ահաբեկչություն կատարելու մտադրություններ, բացահայտվել և կալանավորվել են։ Նախատեսվել էին գործողություններ իրավապահ մարմինների, ինչպես նաև ուղղափառ եկեղեցու դեմ»,- ասվում է հաղորդագրությունում, գրում է Ria.ru-ն։
Ձերբակալվածների տները խուզարկվել են, որոնց ընթացքում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, զենքեր, քաղաքային ու անտառային պայմաններում մարտական գործողություններ իրականացնելու հրահանգներ։
Կարծիքներ