Սոչիում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Դեկտեմբերի 20-ին Սոչիի լեռներում առատ ձյուն է սպասվում, այդ կապակցությամբ հայտարարվել է փոթորկի նախազգուշացում, «Հայկական ժամանակի» հաղորդմամբ՝ հայտնում է Կրասնոդարի երկրամասի ԱԻ ծառայությունը:
«Կրասնոդարի կենտրոնական պետական հիդրոօդերեւութաբանական ծառայության՝ Հյուսիսային Կովկասի ԱԻ դաշնային պետական բյուջետային հիմնարկի մասնաճյուղի փոխանցմամբ, դեկտեմբերի 20-ի ցերեկը, ինչպես նաև դեկտեմբերի 21-ի գիշերը և առավոտյան սպասվում է առատ ձյուն Սոչիի լեռնային շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սոչիի ափամերձ գոտում դեկտեմբերի 20-ից 21-ը կանցնի հորդառատ անձրև է տեղալու ամպրոպով ուղեկցվող, ծովի վրա կարող են պտտահողմներ առաջանալ, ուստի հանգստավայրի կոմունալ ծառայություններն անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի։
Կարծիքներ