Յակուտիայում կինն առցանց խանութից թալիսման է գնել հարստանալու համար և զրկվել ավելի քան 2 մլն ռուբլի գումարից

Յակուտիայում կինն առցանց խանութից հմայագիր է գնել հարստանալու համար և զրկվել ավելի քան 2 մլն ռուբլուց:
Այս մասին հայտնում է Սախա-Յակուտիայի Հանրապետության ՆԳ վարչության կայքում:
51-ամյա կինը թալիսմանը ձեռք է բերել դեռևս 2019 թվականին, իսկ երկու տարի անց նրան մի կին է զանգահարել և ներկայացել դատախազության աշխատակցուհի: Չարագործը կնոջն ասել է, որ գնորդուհին տուժող է ճանաչվել առցանց խանութի սեփականատերերի դեմ քրեական գործի շրջանակում, և նրան իբր խոշոր փոխհատուցում է սպասվում:
Խարդախ կինը խոստացել է վճարել գումարը, սակայն մինչ այդ կինը պետք է ապահովագրության և ինկասացիայի ծառայությունների համար վճարի:
Յակուտիայի բնակչուհին մեկ ամսվա ընթացքում կատարել է «դատախազության» բոլոր ցուցումները՝ բանկերում վարկեր ձևակերպել և գումարները փոխանցել: Սակայն խոստացված գումարն այդպես էլ չի ստացել: Արդյունքում կինը զրկվել է ավելի քան 2,6 մլն ռուբլի գումարից, դեռ մի բան էլ պետք է վարկերը վճարի:
Կարծիքներ