Հայկ Մարությանը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպանի հետ

Հայկ Մարությանը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ այսուհետ ևս Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև հարաբերությունները զարգացման դրական ընթացք կունենան: Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ համաճարակի հետ կապված իրավիճակը հնարավորություն կտա մոտ ապագայում Երևանում կրկին ընդունելու բարեկամ Իրանից ժամանող զբոսաշրջիկներին: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին նշել է, որ Հայաստանի և Իրանի քաղաքների միջև պատմականորեն ձևավորված ջերմ կապերը զարգացման մեծ ներուժ ունեն: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում