Հայաստանն իր զբոսաշրջային ներուժը կներկայացնի MITT Moscow ամենամյա միջազգային ցուցահանդեսում
MITT Moscow ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսում, որը կկայանա մարտի 15-ից 17-ը, Հայաստանը կրկին կններկայացնի իր զբոսաշրջային ներուժը մեկ միասնական տաղավարով։ Այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի էջը։
«ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ` Հայաստանից ցուցահանդեսին կմասնակցեն 13 զբոսաշրջային ընկերություն։
MITT Moscow Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսն է, որին Հայաստանը տարեց տարի մասնակցել է։ Ռուսաստանը Հայաստանի զբոսաշրջային ամենամեծ և առաջնային շուկաներից է։ 2021թ․-ին ամենամեծ զբոսաշրջային հոսքերը Ռուսաստանից էին: Անցյալ տարի Հայաստան էին ժամանել 350,569 ռուսաստանցի զբոսաշրջիկ։
Երեք օրվա ընթացքում հայկական տաղավարում կներկայացվեն Հայաստանի զբոսաշրջային առաջարկների բազմազանությունը՝ արկածային, գաստրո զբոսաշրջություն, գինու ուղղություններ, երևանյան և մարզային փառատոններ, իրական փորձառություններ, Հայաստանի մշակութային արժեքներ և այլն»,- ասվում է հաղորդագրության։
Ըստ աղբյուրի՝ նախատեսվում են հանդիպումներ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պողօսեանի և ՌԴ, ԱՊՀ երկրների գործընկերների, ոլորտի կներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար առկա մարտահրավերները և վերջինիս անդրադարձը զբոսաշրջության վրա, ստեղծված իրավիճակում համագործակցության շարունակականության ապահովման կարևորությունը երկրների միջև։
Կարծիքներ