Պաշտպանության նախարարը տեսակցել է Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին

Պաշտպանության նախարարը տեսակցել է Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին

Մայիսի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին:

Պաշտպանության նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:

Նախարար Պապիկյանը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում