Նոր նախագծով գույքահարկի ընդհանուր ֆոնդը կկազմի 40 մլրդ դրամից մի փոքր ավել. ֆինանսների նախարար
Գնահատականը մոտավորապես հետեւյալն է. 4 անգամ կաճի ընդհանուր գույքային հարկի մասով համայնքների բյուջեների միջին եկամուտը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին:
Այն հարցին, թե գույքահարկի ներդրման վերջնական փուլում որքան հարկային եկամուտ է տարեկան ակնկալվում համայնքային բյուջեներ, եւ ակնկալվող եկամտի քանի տոկոսն է բաժին ընկնում ամենաթանկարժեք գույքատերերին, նախարարը պատասխանեց.
«Այսօր ընդհանուր գույքահարկը մոտավորապես 10 մլրդ դրամի շուրջ է տատանվում, վերջում դա կլինի 40 մլրդ դրամ, մի փոքր ավելի։ Պարոն Թունյանը ասաց, որ մոտավորապես 9-10 հազար թանկարժեք բնակարաններ կան։ Այդ մինչեւ 9-10 հազար թանկարժեք գնահատվող բնակարանները եւ բնակելի տները 432 հազար բնակարանների եւ բնակելի տների մեջ են ներառված։ Իրենց դեպքում կիրառվում է 0.6-ից մինչեւ 1 տոկոս դրույքաչափ։ Հետեւաբար այդ հատվածի համար մենք կունենանք ավելի մեծ բեռ, քան նրանց համար, ովքեր կունենան համեմատաբար ավելի ցածր գույքային միավորներ»,- ասաց Ջանջուղազյանը։
Իսկ թե արդյոք հասարակության մեջ կլինե՞ն գույքահարկ չվճարելու արտոնություն ունեցող խավեր, նախարարը պատասխանեց. «Արդյոք կլինեն արտոնություններ ունեցողներ, թե ոչ, պարոն Թունյանը քիչ առաջ խոսեց օրենսդրական կարգավորման մասին։ Ենթադրում եմ, որ այդ կարգավորումից օգտվողներ լինել-չլինելու հարցը կորոշի համայնքը, ինչպես որ տեղական ինքնակառավարման մասին օրենքով սահմանված է։
Կարծիքներ