Տոկիոյում աճող հսկայական կակտուս են նկատել, որի երկարությունը գերազանցում է 10 մետրը (լուսանկարներ)
Ճապոնիացի օգտատերերից մեկը լուսանկարել և սոցցանցում հրապարակել է Տոկիոյի Մետրոպոլիտենի հարևանությամբ գտնվող բնակելի շենքը, սակայն դիտարժան տեսարանն ապահովում է ոչ թե կառույցը, այլ շենքի երկարությամբ աճող կակտուսը:
Ինչպես փոխանցում է Oddity Central-ը, լուսանկարները հրապրակումից հետո մեծ տարածում են գտել, և օգտատերերից շատերը սկսել են հետաքրքրվել՝ արդյոք դա «աշխարհի ամենաերկար կակտուսն է»:
Ինչպես երևում է բույսի տեսքից, ինչ-որ մեկն այն խնամում է, քանի որ երկար ցողունը մետաղյա օղակներով ամրցված է պատին, որպեսզի չընկնի սեփական ծանրությունից: Բացի այդ, կակտուսի փշերը նույնպես հանված են՝ պատահական վնասվածքներից խուսափելու համար:
Համենայն դեպս, ոչ ոք տեղյակ չէ, թե ով է խնամում այն կամ թե որքան հին է բույսը: Շենքի երկարությունը մոտ 10 մետր է, իսկ կակտուսի երկարությունը գերազանցել է կառույցի բարձրությանը:
Այնուամենայնիվ, Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում ընդգրկված ամենաբարձր կակտուսը գրանցվել է 1995 թվականին: Այն աճում է Մեքսիկայում, իսկ երկարությունը կազմում է 19.2 մետր:
Կարծիքներ