Պաղեստինի նախագահը խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Իսրայելը շարունակի «թշնամական գործողությունները»
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե Իսրայելի իշխանությունները «շարունակեն բռնակալությունն ու թշնամական գործողությունները»։
«Եթե Իսրայելի իշխանությունները շարունակեն իրենց բռնակալությունն ու թշնամանքը մեր ժողովրդի և մեր հողի դեմ, մենք շուտով կդիմենք մեր սեփական միջոցներին», - ասել է Աբասը երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում՝ Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունի հետ հանդիպումից հետո։ Նրա խոսքերը մեջբերում է Algeria լրատվական գործակալությունը։
Աբասը նաև ընդգծել է «միջազգային իրավունքի համաձայն խաղաղության միջազգային խորհրդաժողով կազմակերպելու անհրաժեշտությունը՝ վերջ դնելու Պաղեստինի և նրա մայրաքաղաք Երուսաղեմի օկուպացմանը»:
Կարծիքներ