Հայտնի են միասնական քննությունների օրերը․ԳԹԿ

Հայտնի են միասնական քննությունների օրերը․ԳԹԿ

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2026 թվականի հունիսին անցկացվող (երկրորդ փուլ) միասնական քննությունների ժամանակացույցը:

Քննությունները տեղի կունենան հետևյալ օրերին.

12․06․2026 թ․ - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»

16․06․2026 թ․- «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն)

19․06․2026 թ․- «Մաթեմատիկա»

23․06․2026 թ․- «Հայոց լեզու և հայ գրականություն»

26․06․2026 թ․- «Քիմիա», «Ռուսերեն»

30․06․2026 թ․- «Ֆիզիկա», «Հայոց պատմություն»

Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի 49 քննական կենտրոնների ցանկը, որոնցից 17-ը՝ Երևանում, 32-ը՝ մարզերում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում