Բայդենը պետք է խորհրդակցի Պարսից ծոցի երկրների հետ՝ Իրանի հետ նոր գործարքից առաջ․ Բահրեյն
Բայդենի վարչակազմը պետք է խորհրդակցի Բահրեյնի եւ Պարսից ծոցի մյուս պետությունների հետ, նախքան Իրանի հետ նոր միջուկային գործարք սկսելը: Այս մասին Axios-ին տված հարցազրույցում ասել է Բահրեյնի արտգործնախարար Աբդուլլատիֆ Ալ-Զայանին։
«Վերջին չորս տարվա ընթացքում Մերձավոր Արեւելքում իրավիճակը փոխվել է, եւ դինամիկան է փոխվել. «Մենք վստահ ենք, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է, որ տարածաշրջանը բոլորի համար անվտանգ եւ կայուն լինի, եւ հուսով ենք, որ Իրանը կդառնա տարածաշրջանի պատասխանատու քաղաքացի»,- ասել է նախարարը:
Նա ընդգծել է, որ Իրանի հետ ցանկացած նոր համաձայնագիր պետք է վերաբերի ոչ միայն Իրանի միջուկային ծրագրին, այլեւ նրա պահվածքին տարածաշրջանում եւ բալիստիկ հրթիռների ծրագրին: «Մեզ հարկավոր է խորհրդակցել, եթե ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ այդպիսի համաձայնություն ձեռք բերել»,- ասել է Զայանին՝ անդրադառնալով տարածաշրջանում Ամերիկայի գործընկերներին: Նա նշել է, որ Բահրեյնը խորհրդակցություններ է անցկացնում Իսրայելի եւ Պարսից ծոցի իր գործընկերների հետ այն մասին, թե ինչ կլինի հետո Իրանի հետ:
Ավելի վաղ ընտրված նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ կվերադառնա 2015-ի գործարքին, եթե Իրանը վերսկսի իր պարտավորությունները, ընդ որում՝ նա ասել էր, որ կձգտի Իրանի հետ նոր, ավելի լայն գործարքի:
Իսրայելցի պաշտոնյաները հույս ունեն, որ Բահրեյնի եւ ԱՄԷ-ի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրերը երեք երկրներին թույլ կտան ընդհանուր դիրքորոշում հայտնել Բայդենի վարչակազմի կողմից Իրանի հետ նոր գործարքի վերաբերյալ՝ ինչպես մասնավոր կերպով, այնպես էլ հրապարակային:
Կարծիքներ