Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 7 մլն մարդ
Աշխարհում կորոնավիրուսի 12 միլիոն հայտնաբերված վարակակրից 7 միլիոնն արդեն ապաքինվել է, մահացել է ավելի քան կես միլիոն մարդ, հայտնի է դառնում Worldometers.info կայքից։
Հայտնի է, որ հիվանդությունից բուժվածների թվով աշխարհում առաջատար են շարունակում մնալ այն երկրները, որոնք որ առաջատար են նաև վարակակիրների թվով։ Օրինակ՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսից բուժվել է 1,3 միլիոն, Բրազիլիայում՝ 1,1 միլիոն, Հնդկաստանում՝ 476 հազար մարդ։
Նոր վարակակիրների թիվը շարունակում է ավելանալ։ Նախօրեին աշխարհում ընդհանուր հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 213 000 վարակակիր․ այս ցուցանիշը գրեթե ռեկորդային է համարվում։ Վերջին մեկ օրում Covid-19-ից աշխարհում մահացել է 5,5 հազար մարդ, ապրիլին այս ցուցանիշը հասել է մինչև 8,5 հազարի։
Նշենք, որ աշխարհում արդեն կա վեց երկիր, որտեղ 300 000-ից ավել վարակակիր կան, դրանք են՝ ԱՄՆ-ն, Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Պերուն, Չիլին։
Կարծիքներ