Սիրիայում երկրաշարժի պատճառով բոլոր դպրոցներում մինչև շաբաթվա վերջ դասերը հետաձգվել են
Սիրիայի բոլոր դպրոցներում մինչև շաբաթվա վերջ դասերը չեղարկվել են երկուշաբթի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների պատճառով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Սիրիայի կրթության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Վաղ առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգն է: Ինչպես նշում են թուրք սեյսմոլոգները, այս երկրաշարժը կարող է դառնալ վերջին ժամանակներում ամենաավերիչներից մեկը տարածաշրջանում։ Այսօր ցերեկը Թուրքիայում գրանցվել Է ևս մի քանի երկրաշարժ՝ 7,7 մագնիտուդով, 4,2 մագնիտուդով և 4.3 մագնիտուդով: Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1014-ի: Սիրիայում հաղորդվում է 476 զոհի մասին:
Կարծիքներ