Պատռած ջինսեր, նեղ ջինսեր, էլ ինչ է արգելել Կիմ Չեն Ըն-ը

Պատռած ջինսեր, նեղ ջինսեր, էլ ինչ է արգելել  Կիմ Չեն Ըն-ը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ըն-ը մտավախություն ունի, որ Հյուսիսային Կորեայի երիտասարդության շրջանում արտաքին տեսքով ինքնարտահայտման եւ անհատականության դրսեւորումը կարող է  հանգեցնել երկրում հաստատված ռեժիմի տապալմանը: Այդ կապակցությամբ երկրի ղեկավարը մի շարք միջոցներ է ձեռնարկել, հաղորդում Է Daily Mirror-ը:

Մասնավորապես, Կիմ Չեն Ըն-իը օրենքով արգելել է  նեղ ջինսերը եւ պատռված ջինսերը։ Էքստրավագանտ «հակասոցիալիստական» սանրվածքները  նույնպես կդիտվեն որպես հասարակական կարգին սպառնալիքի նշաններ: ԿԺԴՀ-ի բնակիչներին ընտրության են ներկայացրել թույլատրված սանրվածքների սահմանափակ ցանկը:

Պարբերականը նշում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը վախենում է երկրում երիտասարդության վրա  արեւմտյան ազդեցությունից, որն իբր կարող է հանգեցնել նրա ռեժիմի տապալմանը:

Daily Mirror-ի տվյալներով ՝ Կիմ Չեն Ըն-ը գնալով ավելի է անհանգստանում ռեժիմի հնարավոր տապալման մասին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում