Աղի բլիթ եք կերել ու երազում ջուր տեսել.ի՞նչ է դա նշանակում

Աղի բլիթ եք կերել ու երազում ջուր տեսել.ի՞նչ է դա նշանակում

Այսօր Երիտասարդների ու սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է: Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով:

Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:

Ըստ հայտնի ամերիկացի ֆինանսիստ և գրող Գուստավ Միլլերի, երազում մաքուր ջուր տեսնելը կանխագուշակում է, որ Ձեզ բարեկեցություն և հաճույքներ են սպասվում:

Ըստ հայտնի բախտագուշակ Վանգայի երազահանի, ջուրը փոփոխությունների, հակասությունների վերացման, վերափոխման, մեղքերի թողության և մոռացության խորհրդանիշ է:

Երազում մաքուր, սառը ջուր խմելը նշանակում է, որ իրական կյանքում աշխարհը կվերափոխվի, և ձեր կյանքում սպասվում են մեծ փոփոխություններ ու Դուք կներգրավվեք այդ վերածննդի պրոցեսի մեջ Ձեզ շրջապատող մարդկանց հետ միասին: 

 


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում