Սպիտակ տունը հաստատել է Գուանտանամոյի բանտը փակելու Բայդենի պլանները

Սպիտակ տունը հաստատել է Գուանտանամոյի բանտը փակելու Բայդենի պլանները

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին հաստատել է Կուբայում գտնվող Գուանտանամոյի բազայի հատուկ բանտը փակելու ամերիկյան վարչակազմի մտադրությունը, սակայն այդ հարցը շարունակում է քննարկվել տարբեր գերատեսչությունների հետ, գրում է Politico պարբերականը։

«Դա հստակ մեր մտադրությունն ու նպատակն է։ Մենք նախկինի պես գտնվում ենք հարցի ուսումնասիրման գործընթացում, թե դա ինչպես պետք է լինի գերատեսչությունների փոխգործակցության շրջանակներում։ Շատ գերատեսչություններ են մասնակցում այդ քայլերի քննարկմանը»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը ճեպազրույցում։

Երեկ Reuters-ը, հղում անելով երկու աղբյուրի, հայտնել էր, որ Ջո Բայդենի վարչակազմն անցել է բանտի փակման հարցի դիտարկմանը, իսկ դրա ճակատագրի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթը կարող է ստորագրվել առաջիկայում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում