Ճապոնիան Ռուսաստանին կզրկի առևտրի ոլորտում «ամենաբարենպաստ» կարգավիճակից
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան որոշել է Ռուսաստանին զրկել առևտրի ոլորտում ամենաբարենպաստ ազգի կարգավիճակից՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է NHK հեռուստաալիքը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ընդգծվում է, որ համապատասխան որոշումը պաշտոնապես կարող է հրապարակվել արդեն չորեքշաբթի։
Կարծիքներ