Պատվաստվողները վիճակահանության միջոցով ձեռք կբերեն թատրոնի տոմսեր․ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդիկ վիճակահանությամբ կստանան թատրոնի և մշակույթային այլ միջոցառումների տոմսեր։
Ավանեսյանը խոսելով «դելտա» շտամի մասին, նշեց թե դեռ նմուշ չունեն, սակայն կարծում է, որ Հայաստանում այդ շտամը շրջանառվում է, որովհետև երկրի սահմանները բաց են և Ռուսաստանի, և Վրաստանի հետ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի այդ շտամով վարակման դեպքեր։
Կարծիքներ