Պուտինը Մակրոնին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին․ Կրեմլ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
Էմանուել Մակրոնի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2020 թ.նոյեմբերի 9-ին եւ 2021թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին:
Արձանագրվել է, որ իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և բնակչության հումանիտար կարիքների ապահովման ուղղությամբ:
Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հետագա համատեղ աշխատանքի փոխադարձ տրամադրվածությունը:
Կարծիքներ