Մակրոնը բանակցություններ կվարի Բայդենի, Շոլցի և Զելենսկու հետ

Մակրոնը բանակցություններ կվարի Բայդենի, Շոլցի և Զելենսկու հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը ՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։

Ինչպես հաղորդում է գործակալությունը, Ֆրանսիայի առաջնորդը երեք երկրների ղեկավարների հետ զրույցում մտադիր է շարունակել ջանքեր գործադրել Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրումը կանխելու ուղղությամբ:

Ավելի վաղ Մակրոնը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հայտնել է Ելիսեյան պալատը, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների զրույցը տևել է 1 ժամ 40 րոպե:0

Հետևեք մեզ նաև Տելեգրամում