Քաբուլում միկրոավտոբուսի պայթյունից մարդ է զոհվել

Քաբուլում միկրոավտոբուսի պայթյունից մարդ է զոհվել

Շաբաթ օրը Քաբուլում միկրոավտոբուսի պայթյունից մի կին է զոհվել։ Եվս երեք ուղեւոր վիրավորվել են, հաղորդում է Reuters-ը :

Գործակալության տվյալներով՝ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Քաբուլում պայթյունը երկրորդն էր վերջին երկու օրվա ընթացքում։ Ավելի քան 50 մարդ է զոհվել ուրբաթ օրը քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է Reuters-ը:

Վերջին ամիսներին մի քանի պայթյուններ, զինված հարձակումներ և կրակոցներ են տեղի ունեցել Աֆղանստանի մի շարք նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաքում, ինչի հետևանքով զոհվել են ինչպես թալիբները, այնպես էլ խաղաղ բնակիչներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում