Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. փաստաբան

Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. փաստաբան

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին, «Ազատության» հաղորդմամբ, հայտնել է վերջինիս փաստաբան Տիգրան Եգորյանը:

Եգորյանը նշել է, որ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում շահադիտական նկատառումներով նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու կամ ազդեցություն կիրառելու հոդվածով:

Քերոբյանը, ըստ փաստաբանի, այսօր հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում