Ռուսաստանը նախազգուշացում Է արել Թուրքիային Սիրիայում ցամաքային գործողություն անցկացնելու առնչությամբ
Թուրքիայի ցամաքային գործողության անցկացումը Սիրիայում կարող Է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել ահաբեկչական ակտիվության աճի, հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
«Մենք պահպանում ենք թուրքական կողմի հետ սերտ կապերը սիրիական խնդրի հարցում: Մենք հասկանում ենք Թուրքիայի մտահոգություններն իր ազգային անվտանգության սպառնալիքների առնչությամբ: Կարծում ենք, որ ցամաքային գործողության անցկացումը սիրիական տարածքում միայն կուժեղացնի լարվածությունը տարածաշրջանում և կհանգեցնի ահաբեկչական ակտիվության աճի», - ասել Է Զախարովան ճեպազրույցի ընթացքում:
Կարծիքներ