Պուտինը և Էրդողանը hեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը hեռախոսազրույց են ունեցել։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:
Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Նշվում է, որ Էրդողանը Պուտինին հայտնել է Ուկրաինայում հրադադարի հաստատման համար ցանկացած աջակցություն ցուցաբերելու Թուրքիայի պատրաստակամության մասին, այդ թվում՝ բանակցություններ կազմակերպելու միջոցով։
Կարծիքներ