Քննարկվել են Էջմիածնի և Մցխեթայի միջև փոխգործակցության խորացման հնարավորությունները

Քննարկվել են Էջմիածնի և Մցխեթայի միջև փոխգործակցության խորացման հնարավորությունները

Դեկտեմբերի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Մցխեթայի քաղաքապետ Դիմիտրի Զուրաբիշվիլիի հետ։

Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Կողմերն անդրադարձել են քույր քաղաքներ Էջմիածնի և Մցխեթայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։

Մտքեր են փոխանակվել երկու քաղաքների միջև փոխգործակցության խորացման հնարավոր ուղիների վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում