Մի շարք ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ից կփորձարկվեն մի քանի մասնագիտությունների նոր չափորոշիչներ

Մի շարք ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ից կփորձարկվեն մի քանի մասնագիտությունների նոր չափորոշիչներ

Մի շարք ուսումնական հաստատություններում առաջիկա սեպտեմբերի 1-ից կփորձարկվեն մի քանի մասնագիտությունների նոր չափորոշիչներ, տեղեկանում ենք ՇՄ նախարարության Ֆեյսբուքի էջից:

 

«Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտության «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորմամբ պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով կներդրվի «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» և «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ներում: Ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել «Կենսաբանություն», «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու» առարկաները:

 

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագրով կներդրվի «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության «Տեխնիկ` էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման» որակավորմամբ պետական կրթական չափորոշիչը: Ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Հայոց լեզու» առարկաները:

 

Լրացուցիչ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2VK1Dbz

Հետևեք մեզ նաև Տելեգրամում