ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությունը մեր առաջնահերթություններից է. Երևանի քաղաքապետ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությունը Երևանի քաղաքապետարանի առաջնահերթություններից է:
Այս մասին վստահեցրեց նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր երդման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությունը մեր առաջնահերթությունների ցանկում է: Սկսած այն մարդկանց տեղափոխման հարցերից՝ Երևանի քաղաքապետարանն ամենաառաջնային և ակտիվ դերակատարումն է ունեցել»,-ասաց Ավինյանը:
Հիմա էլ Երևանի վարչական շրջաններն ընդունում են դիմումներ ԼՂ-ից տեղահանված անձանցից: Ըստ քաղաքապետի՝ այդ դիմումները կառավարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ բավարարվում են:
«Մենք դեռևս մի քանի քննարկում պետք է ունենանք կառավարության գործընկերների հետ՝ հասկանալու ընդհանուր քաղաքականությունը և միասնական քաղաքականություն վարելու նպատակով»,-ասաց նա:
Կարծիքներ