Մալայզիայում ավտոմայրուղու վթարի հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ ութ երեխա
Առնվազն 10 մարդ, այդ թվում՝ ութ երեխա, զոհվել է ուրբաթ երեկոյան Մալայզիայի Սելանգոր նահանգում արագընթաց մայրուղիներից մեկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սինհուա » գործակալությունը ՝ հղում անելով տեղական արտակարգ իրավիճակների ծառայություններին։
Սելանգոր նահանգի հրշեջ-փրկարարական վարչության ղեկավար Նորազամ Խամիսի խոսքով՝ բախումը տեղի է ունեցել երեք մարդատար ավտոմեքենաների և կիսակցորդով բեռնատարի միջև։
Փրկարարները ստիպված են եղել վերամբարձ կռունկով բարձրացնել կցասայլը ճզմված մեքենայի վրայից և դուրս բերել տուժածներին։
Կարծիքներ