Ջրականի շրջանում ևս 3 աճյուն է հայտնաբերվել

Ջրականի շրջանում ևս 3 աճյուն է հայտնաբերվել

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր դիրքային հատվածում հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 3 աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊ ծառայությունից:

Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1645 աճյուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում