Հութիներն ամերիկյան ավիակիր են խոցել
Եմենի հութիները հարձակվել են ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակրի վրա, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ հարվածն իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով։
Բացի այդ, հութիները կառավարվող հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացրել Կարմիր ծովում ամերիկյան երկու կործանիչների վրա։ Ամերիկյան կողմը դեռ չի հաստատել տեղեկությունը։
Կարծիքներ