Դաշտում աշխատանքները սկսվելուն պես սկսվում է անդադար կրակը․ Արցախի պետնախարար

Դաշտում աշխատանքները սկսվելուն պես սկսվում է անդադար կրակը․ Արցախի պետնախարար

Ադրբեջանը ոչ միայն ութ ամսից ավելի է շրջափակման մեջ է պահում Արցախի ժողովրդին և զրկում նրանց Հայաստանի Հանրապետության հետ կապից, այլև ռազմական ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով անընդհատ խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիական բնակչության կողմից իրենց առօրյա խնդիրները լուծելու հարցում: Այդ մասին հայտնում է հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Արդեն տևական օրեր է, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչները հացի խնդիրը լուծելու համար փորձում են հավաքել գյուղի միակ ցորենի դաշտի բերքը, սակայն մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար թիրախավորվում են դաշտին մոտեցող մարդիկ ու գյուղատնտեսական տեխնիկան:

Թեև ամեն անգամ Արցախում ռուս խաղաղապահները հունձի օրն ու ժամը համաձայնեցնում են ադրբեջանական կողմի հետ և դրանք կազմակերպվում են տեղում խաղաղապահների ներկայությամբ, այդուհանդերձ աշխատանքները սկսվելուն պես հրաձգային տարբեր զինատեսակներից սկսվում է անդադար կրակը, ինչից հետո դրանք անմիջապես դադարեցվում են, իսկ քաղաքացիական անձինք խաղաղապահների օգնությամբ տեղափոխվում են անվտանգ վայր:

Սարուշենի համայնքի բնակիչները այսօր ևս զրկվել են իրենց հացի միակ աղբյուրը՝ ցորենը հավաքելու հնարավորությունից», - գրել է արցախցի պաշտոնյան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում