Ընդդիմադիրներից շատերի միայն տան պարիսպը 4-5 մետր է, բայց պայքարում են, որ պետությունը սահման չունենա. Չախոյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն պնդումներին, թե Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժումը չի մարել:
Ըստ նրա՝ փողով ցուցարար հավաքող «Սրբազան» կոչված շարժումը վաղուց մարած է։
«Շարժումը կոչվածը մարել է դեռ չսկսած՝ մայիսի 9-ին, Հանրապետության հրապարակում։ Երբ դեռ մոտ 1 ամիս առաջ վարչապետին 1 ժամ ժամանակ տվեցին, հետո 5 րոպե սպասեցին ու ևս 15 րոպե ավելացրին, ապա խոստացան 7-10 օրում իշխանափոխություն անել։
Մայիսի 9-ին հետևած բոլոր գործողությունները միտված են մարած շարժումը վերակենդանացնելուն, այնինչ մարած շարժման տապանաքարը վաղուց արդեն դրված է»,- գրել է նա:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ բացահայտվել են «Տավուշը հանուն հայրենիքի» և «Սրբազան շարժում» անվանումներով հավաքներին, այդ թվում՝ դրանց շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, փողոցներ արգելափակելուն և ցույցերին մասնակցող անձանց նյութապես շահագրգռելու փորձեր:
Կարծիքներ