Ռուսաստանը և Իրանը պատժամիջոցներին հակազդելու մասին հռչակագիր են ստորագրել
Մոսկվան և Թեհրանը հռչակագիր են ստորագրել պատժամիջոցներին հակազդելու և դրանց բացասական հետևանքները մեղմելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։
«Մենք հենց նոր ստորագրեցինք միակողմանի հարկադրական միջոցների բացասական հետևանքներին հակազդելու, դրանք մեղմելու և փոխհատուցելու ուղիների և միջոցների մասին հռչակագիրը: Իհարկե, սա կարևոր քայլ է, որպեսզի մեծացնենք միջազգային հանրության անդամների ջանքերի համակարգումը՝ հաղթահարելու անօրինական պատժամիջոցները, որոնցով ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները փոխարինել են դիվանագիտությունը», - ասել է Լավրովը Մոսկվայում իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման սկզբին:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակելու նաև երկկողմ արդիական օրակարգի և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Հանդիպումը տեղի է ունենում մերձկասպյան հինգ երկրների (Ռուսաստան, Իրան, Ղազախստան, Ադրբեջան, Թուրքմենստան) արտգործնախարարների հանդիպման շրջանակում։
Կարծիքներ