Իրոք, ծիծաղելի է, որ «վոյինի» տղան իմ հասցեին հոխորտում է, երբ ես դահլիճում չեմ և նույնիսկ երկրում չեմ. Ալեն Սիմոնյան

Իրոք, ծիծաղելի է, որ «վոյինի» տղան իմ հասցեին հոխորտում է, երբ ես դահլիճում չեմ և նույնիսկ երկրում չեմ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է.

Բարի լույս, հայեր ջան։
Եվ այսպես, մի երկու խոսք երեկվա մասին:

Դե Քոչարյանի տղու և իրենց մասին երեկ գործընկերներս և համացանցի օգտատերերն այնքան ասացին, որ ավելացնել այս պահին դժվար է:

Իրոք, ծիծաղելի է, որ «վոյինի» տղան իմ հասցեին հոխորտում է, երբ ես դահլիճում չեմ և նույնիսկ երկրում չեմ:

Էլ ավելի ծիծաղելի ու խղճուկ է Արմենուհի Կյուրեղյանի և Աննա Գրիգորյանի հետևում թաքնվելը, սեռական բնույթի հայհոյանք տալն ու դահլիճից փախչելը:
Ի դեպ, հետաքրքիր է` ինչպե՞ս իրենց զգացին այդ կանայք, երբ իրենց ականջի տակ սեռական բնույթի հայհոյանք էր հնչեցնում հենց իրենց պաշտպանյալը:

Համացանցում քոչարյանենց ողջ ընտանիքին պատկանող գողացած և թալանած «արդար» միլիոնավոր դոլարներից սնվող ԶԼՄ-ները փրփուրը բերաններին ապացուցում էին, որ Քոչարյանի պապն ու տատը թուրք չեն, ալբանացի չեն` չհասկանալով, որ դա վաղուց ոչ մեկին հետաքրքիր չէ, և որ իրենք Հայաստանին օտար են:

Զուգահեռ փորձելով փոքրիկ Քոչարյանից հերոսի կերպար կերտել, ով կանանց ներկայությամբ կիսադատարակ դահլիճում սեռական բնույթի հայհոյանքներ տվեց, հետո կանանց հետևում թաքնվեց ու թռավ: Իսկ ռեժիմը դրանից հետո ուղղակի խուճապի մեջ է:

Եվ կարևորը. ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից նման տեսարանների, հայհոյանքների և այն օտարների համար, որոնք դեռ կան մեր խորհրդարանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում