ԵԽԽՎ-ն բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու կոչ է անում

ԵԽԽՎ-ն բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու կոչ է անում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 27-ին կքննարկի բանաձևի նախագիծ, որը կրում է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» խորագիրը:

Բանաձևի հեղինակներն են Ֆինլանդիան ներկայացնող պատգամավոր  Կիմմո Կիլյունենը և Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգը:

Պատգամավորները բանաձևի նախագծին կից նաև զեկույց են ներկայացրել, որում նշվում է, որ մոնիթորինգային խումբը ողջունում է փաստը, որ Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման գործում 2018 թվականին երկրում քաղաքական ղեկավարության փոփոխությունից հետո: Նշվում է, որ Հայաստանում հաջողվել է հաղթահարել քաղաքական լուրջ ճգնաժամը, որն առաջացել էր ԼՂ հակամարտության հետևանքով: 

Զեկույցում նշվում է, որ Վեհաժողովը ողջունում է Հայաստանում 2018 թվականին քաղաքական ղեկավարության փոփոխությունից հետո իրականացված բարեփոխումները և նոր ծրագրերի մեկնարկը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության մակարդակը:

Փաստաթղթում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: ԵԽԽՎ-ն փաստաթղթով կոչ է անում հասնել հակամարտության արդար և կայուն հանգուցալուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: ԵԽԽՎ-ն նաև բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու կոչ է անում:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում