Պակիստանում 32 մարդ Է զոհվել գնացքների բախումից
Հունիսի 7-ին Պակիստանի հարավում առիվազն 32 մարդ Է զոհվել եւ 64-ը վիրավորվել երկու մարդատար երկաթուղային շարժակազմերի բախման հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը եւ փրկարարական բրիգադներին:
Ավելի վաղ The Associated Press գործակալությունը տեղեկացրել Էր 25 զոհերի մասին: Վթարը տեղի Է ունեցել Սինդի հարավային նահանգի Գոթքի քաղաքի շրջանում: Գնացքներից մեկը դուրս Է ընկել ռելսերից, ինչից հետո դրան Է բախվել երկրորդ շարժակազմը:
Ոստիկանության ներկայացուցիչը հավելել Է, որ տեղի բնակիչները, փրկարարները եւ ոստիկանությունը վիրավոր ուղեւորներին եւ զոհվածների մարմինները տանում են մերձակա հիվանդանոցներ: Այս պահին փրկարարական գործողությունը շարունակվում Է: Պատահարի պատճառնեը չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ